Առաջիկայում Հայաստանը ձեռք կբերի 100 շնչառական ապարատ, 60 000 թեստ. Թորոսյան

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Արսեն Թորոսյանին ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Առաջիկա օրերին ՀՀ առողջապահական համակարգը համալրվելու է նոր սարքավորումներով, մասնավորապես, 100 շնչառական ապարատներով, 60 հազար թեստերով։ Այս մասին ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում կայացած ՀՀ կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ։

Կորոնավիրուսով վարակվածներից 14–ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր. Արսեն Թորոսյան

«Հայաստանը կհամալրվի նաև բժշկական այլ պարագաներով՝ դիմակներով, բժշկական հատուկ հագուստով, ակնոցներով»,–ասել է նախարարը։

Քննարկվել է նաև կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված քայլերը, համաճարակաբանական խնդրի կառավարելիությանը, տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներին վերաբերող հարցեր:
Ամփոփելով քննարկումը` Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ՝ հաշվի առնելով քննարկման ընթացքում ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները:

Հայաստանում երեկվա վիճակագրությամբ՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը 482–ն է. այսօրվա տվյալները դեռևս չեն հրապարակվել։

«Եթե Հայաստանը դիմի, կօգնենք». դեսպանը` կորոնավիրուսի դեմ պայքարում ՌԴ աջակցության մասին

Մարտի 30–ի ժամը 10։00–ի տվյալներով` բուժվել է 30 մարդ, փաստացի բուժվողները 449–ն են, բացասական է եղել 2216 թեստի արդյունքները։ Մահացել է 3 մարդ։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը գրանցվել է մարտի 1-ին: Վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որ Երևան էր ժամանել Իրանից, նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: