Վրաստանում պարետային ժամ և կարանտին է հայտարարված

Վրաստանի կառավարությունը նման որոշում է կայացրել, որպեսզի կանխի կորոնավիրուսի տարածումը երկրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի –Sputnik. Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է երկրի ամբողջ տարածքում կարանտինային ռեժիմ սահմանելու մասին։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։

Որոշումն ուժի մեջ է մնում մարտի 31-ի առավոտյան 8-ից։

ԱԺ պատգամավորների մոտ մի թեստը հաստատել է կորոնավիրուսի առկայությունը, մյուսը՝ հերքել

Դրանով սահմանվում է`

•       Պարետային ժամի կիրառում` 21.00- 06.00–ը

•       հասարակական տրանսպորտի աշխատանքի կասեցում

•       Խիստ կանոնակարգվում է տաքսիների աշխատանքը. ոչ ավել, քան 2 ուղևոր հետևի նստարանին

•       Ելք ու մուտքի արգելք է սահմանվում Թբիլիսի, Քութաիսի, Բաթում, Փոթի, Զուգդիդի, Ռուսթավի քաղաքներում

•       տնից դուրս գալիս բոլորը պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ

•       բոլորը, հատկապես տարեց մարդիկ տնից պետք է դուրս գան միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

«Մենք ունենք վարակման 3 դեպք, որոնց աղբյուրը հայտնի չէ, նրանցից մեկը բժիշկ է», - ասել է Վրաստանի կառավարության ղեկավարը։

Ճգնաժա՞մ, թե՞ նոր հնարավորություններ

Ավելի վաղ ՝ մարտի կեսերին, Վրաստանի կառավարությունը փակել էր երկրի սահմանները, իսկ մարտի 21-ից արտակարգ դրության ռեժիմ էր հայտարարել։ Մինչև վերջերս կարանտինային ռեժիմ գործում էր միայն Բոլնիսի և Մառնեուլի շրջանում, որտեղ կար կորոնավիրուսի տարածման հավանականությունը:

Նշենք, որ ներկայում Վրաստանում կորոնավիրուսի վարակման 98 դեպք է հայտնաբերվել։