Ոստիկանությունը շարունակում է տուգանել տեղաշարժման սահմանափակումները խախտողներին

Հասարակական տրանսպորտի 58 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն՝ սահմանված քանակից ավելի ուղևոր տեղափոխելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Մեկ աշխատանքային օրվա ընթացքում ոստիկանները տուգանել են կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշումը խախտող 352 անձի:

Ոստիկանությունը ստուգում ու անխնա տուգանում է. փոխոստիկանապետը տվյալներ է հրապարակել

Ինչպես նշված է ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ, մարտի 30-ին, ժամը 9․00-ից 18.00-ը մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու համար կազմվել է 352 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:

Իսկ մարտի 24-ից՝ տեղաշարժի սահամանափակումների մասին պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց ի վեր, տուգանվել է արդեն 3213 անձ, որոնցից 1666-ը՝ մայրաքաղաքում, 1547-ը՝ մարզերում։

Մարտի 30-ին ժամը 9-ից 18-ը Ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 215 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ մարտի 25-30-ը՝ 2443 տրանսպորտային միջոց։ Ոստիկանությունը հայտնում է, որ որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։

Պարետն ավելի է խստացնելու տեղաշարժի մասին որոշումը

Եվս 58 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել հասարակական տրանսպորտի վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։

Ոստիկանությունը հերթական անգամ հորդորում է տնից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, իսկ վարորդներին հորդորում է տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով պարետի որոշմամբ սահմանված պահանջները։

Քանի երեխա կարելի է տեղափոխել ավտոմեքենայով. պարետի նոր որոշումը