ԵՐԵՎԱՆ, 30 մարտի –Sputnik. Ադրբեջանական կրակոցից վիրավորված Տավուշի Ոսկեվան համայնքի 15–ամյա տղայի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Նա այժմ հիվանդանոցում է»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Հիշեցնենք, այսօր երեկոյան ՀՀ Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում ադրբեջանական գնդակից դպրոցական երեխա էր վիրավորվել: Երեխային տեղափոխել են Նոյեմբերյանի Նասիբյանի անվան բժշկական կենտրոն, որտեղ նրան վիրահատել են։
Հիվանդանոցից Sputnik Արմենիային քիչ առաջ հայտնեցին, որ երեխան դեռ գտնվում է վիրաբուժական բաժանմունքում, սակայն նրա վիճակի մասին հրաժարվեցին մանրամասներ հայտնել:
Պաշտպանության նախարարությունը խոստացել է հանդես գալ դեպքի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ: