Լավ լուր. ծանր վիճակում գտնվող 2 հիվանդի մոտ դրական դինամիկա է գրանցվել. նախարար

49 և 60 տարեկան պացիենտները վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են բուժական բաժանմունք, որտեղ կշարունակեն բուժում ստանալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի –Sputnik. Կորոնավիրուսով հիվանդ ծանր վիճակում գտնվող երկու պացիենտների մոտ դիտվում է դրական դինամիկա։ Տեղեկությունը facebook-ում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ռուսաստանում կորոնավիրուսը բուժող դեղորայք են ստեղծել. սպասում են մասնագետների պատասխանին

«49 և 60 տարեկան պացիենտները վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են բուժական բաժանմունք, որտեղ կշարունակվի նրանց հետագա բժշկական օգնության կազմակերպումը»,- գրում է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով ռեանիմատոլոգներին և ինֆեկցիոնիստներին՝  ծանր վիճակում գտնվող հիվանդների վիճակը կայունացնելու և նրանց ծանր դրությունից հանելու համար։

Հիշեցնենք, այսօր կառավարության նիստում նախարար Թորոսյանը հայտնել էր, Հայաստանում հաշվառված 482 հիվանդներից 14-ը գտնվում են ծանր, 1-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում: Նախարարը, սակայն հույս էր հայտնել, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողի վիճակը հավանաբար կդառնա ծանր։

ԱԺ պատգամավորների մոտ մի թեստը հաստատել է կորոնավիրուսի առկայությունը, մյուսը՝ հերքել

Իսկ երկու ծանր հիվանդի վիճակը, որոնք դեպի ծայրահեղ ծանրի էին գնում, բժիշկների աշխատանքի շնորհիվ ծայրահեղ ծանր փուլի չեն հասնի։

Հիշեցնենք` մարտի 30-ի տվյալներով` Հայաստանում 482 մարդ կա կորոնավիրուսով վարակված։ Մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է 58-ով։ Վարակման առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Վարակվածներից երեքը մահացել են։