Կորոնավիրուսով վարակվածներից 14–ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր. Արսեն Թորոսյան

Վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակված անձանց թվում բուժաշխատող կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստում հայտնեց, որ վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակված 58 մարդկանցից 25–ն ի սկզբանե եղել են կարանտինում, այսինքն` շփման շրջանակ չեն ունեցել, իսկ 31 հոգու մեջ կա նաև բուժաշխատող։

«Նոր վարակակիրներից երկուսը բերովի դեպքեր են, արտերկրից են եկել։ Այժմ փորձում են ճշտել նրանց շփման շրջանակը»,– ասաց նախարարը։

Նրա խոսքով` այս պահի դրությամբ կա 14 ծանր և 1 ծայրահեղ ծանր հիվանդ, սակայն ծայրահեղ ծանր վիճակում գտնվողի վիճակը հավանաբար կդառնա ծանր։ Մյուս կողմից, երկու ծանր հիվանդի վիճակը, որոնք դեպի ծայրահեղ ծանրի էին գնում, բժիշկների աշխատանքի շնորհիվ այդ փուլին չեն հասնի։

Ուզում են արտակարգ դրության ընթացքում հսկել` ով ում հետ է շփվում ու երբ ուր է գնացել

Նախարարը նշեց նաև, որ ծանր վիճակում գտնվողներից մեկը երիտասարդ է, որի առողջական վիճակը նույնպես շուտով միջին ծանրության կգնա։

Հիշեցնենք` այսօրվա տվյալներով` Հայաստանում482 մարդ է վարակվել կորոնավիրուսով։ Մեկ օրում թիվն ավելացել է 58-ով։ Վարակման առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Վարակվածներից երեքը մահացել են։

Կառավարությունն առաջարկում է կորոնավիրուսի հետևանքով մահանալու դեպքում հերձում չկատարել