Հեռավար լողի դասեր անջուր «լողավազանում». զվարճալի տեսանյութ` 4 փոքրիկների մասնակցությամբ

Լողազգեստով, ջրային ակնոցով փոքրիկներն ակտիվ ու աշխույժ լողալ են սովորում, ցավոք, անջուր «լողավազանում»։
Sputnik

Կորոնավիրուսի պատճառով տներում մնացած երեխաներին ծնողները փորձում են զբաղեցնել ինչպես կարող են։ Իսկ սոցիալական ցանցերում շարունակում են հումորներ անել, կատակի միջոցով ցրել վարակի հետ եկած մտահոգությունները։

Հայ երգիչն Ազնավուր է երգում Բրյուսելի` կարանտինում գտնվող բնակիչների համար. տեսանյութ

Facebook սոցիալական ցանցի օգտատերերից մեկը` Կարեն Թադևոսյանը, զվարճալի տեսանյութ է հրապարակել, որտեղ 4 երեխա հեռավար դասերի են մասնակցում։ Զվարճալին այն է, որ երեխաները լողալ են «սովորում» գորգի վրա։ Այսինքն` նախ բազմոցից սուզվում են «ջրի» մեջ` գորգի վրա ու սկսում լողալ։

«Սա լավ նշան է». Մայր Աթոռում աղավնին աղոթքի ողջ ընթացքում նստել էր խաչի վրա. տեսանյութ

Ուշագրավ է այն հանգամանքը, որ երեխաները նաև ջրային ակնոց ունեն։ Նրանցից ամենափոքրը` շուրջ 2–ամյա մի տղա, անգամ պարծենում է եղբայրների մոտ, թե` նայի, լողում եմ։ Փոքրիկների լողը, ի դեպ, շատերին է դուր եկել և ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր են տարածել են այդ տեսանյութը։