ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik.Հայաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը դարձավ 482: Մեկ օրվա ընթացքում թեստի դրական պատասխան է գրանցվել 58 մարդու մոտ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մարտի 30–ի ժամը 10։00–ի տվյալներով` բուժվել է 30 մարդ, փաստացի բուժվողները 449–ն են, բացասական է եղել 2216 թեստի արդյունքները։ Մահացել է 3 մարդ։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը երեկ 424 էր։
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը գրանցվել է մարտի 1-ին: Վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որ Երևան էր ժամանել Իրանից, նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: