Հայաստանը մեծ փողեր է կորցրել. 175 000 զբոսաշրջիկ կարող էին գալ, բայց չեն եկել

Մեկ զբոսաշրջիկի միջինացված ծախսը Հայաստանում 770 ԱՄՆ դոլար է, այսինքն` 134 750 000 դոլարի ծախս չի արվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի –Sputnik. Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն ասաց, որ Հայաստանում 2020թ.-ի առաջին եռամսյակում զբոսաշրջիկների թիվը բավականին նվազել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ. 175 000 զբոսաշրջիկ չի այցելել Հայաստան։ 

Պահպանել հեռավորություն անգամ ընդմիջման ժամին․ բուժաշխատողների նոր կոչը

«Զբոսաշրջիկների այցելության առումով երկրորդ եռամսյակի պատկերն ավելի վատ կարող է լինել, քանի որ մի շարք երկրների հետ սահմանները փակ են։ Կոնկրետ թվեր չեմ կարող ասել` ինչ գումարի կորստի մասին է խոսքը, սակայն մեկ զբոսաշրջիկի միջինացված ծախսը Հայաստանում 770 ԱՄՆ դոլար է»,–ասաց Սաֆարյանը։

Նրա խոսքով` կառավարությունն արդեն իսկ մի շարք ծրագրեր է նախատեսել զբոսաշրջության ոլորտում կրած վնասները մեղմացնելու համար։

Սաֆարյանը նշեց` զբոսաշրջության ոլորտի վարձու աշխատակիցներին կտրամադրվի հունվար և փետրվար ամիսների նվազագույն աշխատավարձի չափով միանվագ գումար, բայց ոչ պակաս, քան 68 000 դրամը և ոչ ավել, քան 136 000 դրամը։

Ճգնաժա՞մ, թե՞ նոր հնարավորություններ

Հիշեցնենք, որ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2019թ. ՀՀ է ժամանել 1 894 377, իսկ ՀՀ-ից մեկնել՝ 1 867 888 զբոսաշրջիկ:

Նախորդ՝ 2018թ.-ի համեմատ 2019թ.-ին ժամանողների թիվն աճել էր 14.7%-ով:

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարվել: Սահմանափակվել է մուտքն ու ելքը երկիր:

Մարտի 11-ին ԱՀԿ–ն կորոնավիրուսի բռնկումը համավարակ էր հայտարարել։ Կազմակերպությունը կոչ էր արել պետություններին միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

Մի շարք ոլորտների շուրջ 127 000 վարձու աշխատողներ աջակցություն կստանան պետությունից