Քարվաճառի մոտ երկրաշարժ է գրանցվել

Երկրաշարժը զգացվել է նաև Արցախի Հանրապետության Նոր Էրքեջ գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Մարտի 30-ին, ժամը 16:09-ին ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ ցանցը Քարվաճառ քաղաքի մոտ երկրաշարժ է գրանցել: Տեղեկությունը հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Ստորգետնյա ցնումները տեղի են ունեցել Քարվաճառից 33 կմ դեպի հյուսիս-արևելք, 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդ ուժգնությամբ:

Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է նաև Արցախի Հանրապետության Նոր Էրքեջ գյուղում՝ դարձյալ 3 բալ ուժգնությամբ:

Թուրքիան շարունակում է ցնցվել. Հայաստանում երկրաշարժի վտանգ կա՞