Հռչակավոր աստղերն աշխարհին ցույց են տվել, որ հայ են. ազգային կերակուրների ֆլեշմոբ

Sputnik Արմենիան իր ընթերցողին է ներկայացնում ճանաչված ամերիկահայ աստղերի սոցցանցային հրապարակումները, որոնցում նրանք աշխարհին ցույց են տալիս իրենց ազգային պատկանելիությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Կորոնավիրուսի պատճառով ամբողջ աշխարհում մարդիկ փակված են տանը։ Աշխարհահռչակ հայ աստղերը փորձում են մի նոր ու հետաքրքիր զբաղմունք գտնել, որպեսզի չխենթանան տանը փակված վիճակում:

Քիմ Քարդաշյանը, Սերժ Թանկյանը, Անժելա Սարաֆյանը, Ալեքսիս Օհանյանը և շատ ուրիշներ եփում կամ պատվիրում են հայկական խոհանոցի ուտեսներն ու վայելում դրանք։ Դե իսկ լուսանկարներն ու տեսանյութերը ցուցադրում իրենց միլիոնավոր հետևորդներին։

Քիմ Քարդաշյանը 4 նախկին բանտարկյալների հետ Սպիտակ տուն է այցելել և հանդիպել Թրամփին

Ամերիկահայ գործարար, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցային իր էջերում հրապարակել է լուսանկար, որում խաղողի թփով պատրաստված հայկական տոլմա է։ Կաթսայում երևում են կոկիկ փաթաթված տոլմաները։

«Այստեղ ամեն ինչ իսկապես հայկական է», - գրել է Օհանյանը` լուսանկարին կցելով հայկական դրոշ:

Հռչակավոր աստղերն աշխարհին ցույց են տվել, որ հայ են. ազգային կերակուրների ֆլեշմոբ

Հետաքրքիր է, թե ինչպես է աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը արձագանքել ամուսնու այդպիսի խոհարարական նախաձեռնությանը։

«Բոլորդ մեր հերոսներն եք». Ալեքսիս Օհանյանը հուզիչ գրառում է արել բժիշկների մասին

Հոլիվուդի հայ աստղ Անժելա Սարաֆյանն իր ընտանիքի անդամներին որոշել է զարմացնել հայկական ավանդական լոլիկով ձվածեղով։ Անժելան համապատասխան տեսանյութը հրապարակել է սոցցանցային իր էջերում։

«Եվ սա իմ հայ ժողովրդի համար է… լոլիկով ձվածեղ»,- տեսանյութին կից գրել է աստղը։

Հռչակավոր աստղերն աշխարհին ցույց են տվել, որ հայ են. ազգային կերակուրների ֆլեշմոբ

Լոս Անջելեսում հայտնի հեռուստահաղորդավար Արաքսյա Կարապետյանը, որը ծնվել է Հայաստանում, իր հայ տատիկի բաղադրատոմսով կարտոֆիլ է պատրաստում։

«Լավագույն հիշողությունս... Երբ փոքր էի, տատիկս կարտոֆիլն այսպես էր պատրաստում։ Ես այս լուսանկարը ուղարկում եմ մայրիկիս, որպեսզի նա տատիկիս ցույց տա», -գրել է Արաքսյան։

Հռչակավոր աստղերն աշխարհին ցույց են տվել, որ հայ են. ազգային կերակուրների ֆլեշմոբ

Իսկ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը զբաղվածության պատճառով, որոշել է օգտվել սննդի առաքման ծառայությունից։ Նա տասնյակ լահմաջոներ է պատվիրել իր մեծ ընտանիքի համար։

«Տեսեք, սա մեր հայկական պիցան է` լահմաջոն: Իմ հայրն այն շատ էր սիրում, հատկապես հալած պանիրով »,- գրել է Քիմը` իր հետևորդներին ցուցադրելով տաք լահմաջոները։

Ավելորդ է ասել, որ Քիմի այս հրապարակումից հետո Լիբանանի, Սիրիայի և նույնիսկ Թուրքիայի մի շարք օգտատերեր սկսել են վիճել, թե որն է ի վերջո «լահմաջոյի հայրենիքը»։

Ռոք-աստղ, System of a Down ամերիկյան ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը որոշել է միանալ ամերիկահայերի շրջանում տարածված ֆլեշմոբին՝ «Coffee and chill » (բառացիորեն ՝ սուրճ խմել և հանգիստ), և լուսանկարել է հայկական սուրճի բաժակը:

«Հանգստյան օրերի պլանները պարզ են: Ձեր գործերը ոնց են», - գրել է երաժիշտը:

Իսկ ամերիկահայ սիրված հումորիստ Անտիկ Մարգարյանը սոցցանցային իր հետևորդներին ցույց է տվել, որ կարանտինը ոչ մի կերպ չի կորող իրեն խանգարել հայկական խորովածը վայելելու հարցում։

«Մարդկանց հետ չշփվել, սոցիալական հեռավորություն պահպանել... Ինչ է, խորոված անելն էլ եք արգելո՞ւմ։ Լրիվ խելագարվել են», - տեսանյութում փնթփնթում է Անտիկն ու շամփուրների վրա տեղափոխում համեմված միսը։

Նշենք, որ այսօրվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 724 945 մարդ, որոնցից 143 055-ը գտնվում են ԱՄՆ-ում։ Մի շարք նահանգներում հայտարարված է արտակարգ դրություն։