ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Դեպի Հայաստան նախատեսված չվերթերի թիվը կտրուկ կրճատվել է։
Այսօր երեք ինքնաթիռ Մոսկվայից կժամանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։ Չվերթերը կիրականացնեն «Աերոֆլոտը», «Սիբիրը» և «Իկարը»։ Նույն ավիաընկերությունները մարտի 30-ին Մոսկվա կմեկնեն։
Առավոտյան Երևանում վայրէջք է կատարել Belavia ընկերության ինքնաթիռը Մինսկից։ Ինքնաթիռը Մինսկ է վերադարձել ժամը 05:34-ին։
Երեկ հայտնի էր դարձել, որ մի շարք ռուսական և բելառուսական ավիաընկերություններ մարտի 30-ին մի շարք չվերթեր կիրականացնեն դեպի Երևան։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի կառավարությունը հանձնարարել է Ռոսավիացիային մարտի 27-ից ամբողջովին դադարեցնել կանոնավոր ու չարթերային ավիահաղորդակցությունը։
ԱՄՆ–ում սովորող 12 հայ ուսանող Հայաստան վերադառնալու ցանկություն են հայտնել
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված աշխարհի շատ երկրներ ու տրանսպորտային ընկերություններ սահմանափակում են ավիահաղորդակցությունը։
Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է սահմանվել` կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով։ Քաղաքացիների տեղաշարժը նույնպես սահմանափակվել է և խորհուրդ է տրվում տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքերում։