Վրաստանի հայ պատգամավորների կռիվը բորբոքվել է. կրակել է Մկոյանը, բռնել են Պետրոսյանին

Ըստ տարբերակներից մեկի՝ կռվի պատճառը Վրաստանի խորհրդարանի ներկայիս և նախկին պատգամավորներ Հենզել Մկոյանի և Սամվել Պետրոսյանի բազմամյա հակամարտությունն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտ – Sputnik․ Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, «Վրաստանի հայրենասերների միություն» կուսակցությունից Ջավախքի քաղաքապետարանի շրջանային ժողովի անդամ Սամվել Պետրոսյանը ձերբակալվել է Վրաստանում, նրան սպառնում է մինչև 7 տարի ազատազրկում։ Տեղեկությունը հաղորդում է «Մթավարի» հեռուստաալիքը։

Դեպքը տեղի է ունեցել մարտի 26-ին, ժամը մոտ 15։40-ի շրջակայքում։ Ի սկզբանե հայտնում էին, որ Վրաստանում իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի և խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի կողմնակիցների միջև տեղի է ունեցել բախում՝ զենքի կիրառմամբ։

Արդյունքում պարզվեց, որ կռվել են հենց իրենք՝ Մկոյանն ու Պետրոսյանը։  

Հայաստանի ու Վրաստանի հիմնական շահերը Ջավախքի վերաբերյալ համընկնում են. Փաշինյան

Հեռուստաալիքը, հղում անելով ականատեսներին, հայտնում է, որ զենք կիրառել է Մկոյանը։ Ռեպորտաժում նշվում է, որ նա հինգ կրակոց է արձակել Պետրոսյանի բար-սրճարանի ուղղությամբ։ Բայց արդյունքում ոստիկանությունը բերման է ենթարկել ոչ թե նրան, այլ Պետրոսյանին և վերջինիս 19-ամյա զարմիկին։

Այժմ նրանք մեղադրվում են խուլիգանության և ապօրինի զենք կրելու համար։ Նրանց սպառնում է 4-7 տարվա ազատազրկում։ Ինչպես նշվում է ռեպորտաժում՝ բախման պատճառը Սամցխե-Ջավախեթիում Պետրոսյան և Մկոյան տոհմերի երկարամյա հակամարտությունն է։

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի և Վրաստանի հետ. Փաշինյանը մանրամասնել է

Վրաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ հետաքննությունն իրականցվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 236 և 239 հոդվածների համաձայն։