Պուտինը նույն ռեժիմով է աշխատում, իսկ մոսկվացիները պիտի տնից դուրս չգան

Ռուսաստանի իշխանությունները խոստանում են աստիճանաբար, բայց անշեղորեն խստացնել անհրաժեշտ հսկողությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik․ Ռուսաստանի Դաշնության  նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմը շարունակում են աշխատել նախկին ռեժիմով: Տեղեկությունը հաղորդել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ՌԻԱ Նովոստիի համար մեկնաբանելով Մոսկվայում նոր սահմանափակումների հաստատումը։  

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի և Վրաստանի հետ. Փաշինյանը մանրամասնել է

Մոսկվայում քաղաքացիների համար ինքնամեկուսացման ռեժիմ է հայտարարված։ Հրամանը ստորագրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Հրամանագրի համաձայն՝ համընդհանուր ինքնամեկուսացումն ուժի մեջ է մտնում երկուշաբթի օրվանից։ Բնակարանը դուրս գալ կարելի է միայն բացառիկ դեպքերում․ շտապ բուժօգնությանը դիմելու, աշխատանքի գնալու, եթե աշխատավայրում գտնվելն անհրաժեշտություն է, սննդամթերք գնելու, դեղատուն այցելելու, տնային կենդանիների զբոսանքի (տնից ոչ հեռու, քան 100 մ հեռավորության վրա), աղբը թափելու համար։

Շուտով Մոսկվայում հատուկ անցագրերի համակարգ կգործի․ քաղաքում հնարավոր կլինի տեղաշարժվել միայն դրանց առկայության դեպքում։ Ինքնամեկուսացման ռեժիմին հետևելը կկարգավորի վերահսկողության «խելացի» համակարգը։

Նշվում է, որ Ռուսաստանի մայրաքաղաքի բնակիչները պարտավոր են միմյանցից 1,5մ հեռավորություն պահպանել։ Մոսկվայի այն բնակիչները, որոնց մոտ կորոնավիրուսի թեթև ձևն է ախտորոշվել, կբուժվեն տանը։ Հակավիրուսային դեղամիջոցները նրանց կտրամադրվեն անվճար։

Սեզոնային միգրանտներն ու կորոնավիրուսը. տնտեսագետը` Ռուսաստանից եկող փոխանցումների մասին

Մոսկվայի բնակիչներին, ովքեր կորցրել են աշխատանքը Covid-2019-ի համաճարակի պատճառով, կվճարվի փոխհատուցում՝ ամսեկան 19500 ռուբլու չափով։

Նույնատիպ միջոցառումներ կիրականացվեն Պոդմոսկովիեում։

Ինչ չվերթեր են նախատեսված մարտի 30-ին Հայաստանից և դեպի Հայաստան

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  մարտի 30-ից մինչև ապրիլի 3-ն ընկած աշխատանքային շաբաթը հայտարարել էր հանգստի շաբաթ՝ աշխատավարձի պահպանմամբ։ Նա հորդորել էր ռուսաստանցիներին հետևել բժիշկների բոլոր խորհուրդներին, պատասխանատվություն ցուցաբերել կորոնավիրուսի դեմ պայքարում և մնալ տանը։