ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Ազգային ժողովում վաղը` մարտի 30–ին, քննարկվելու է օրենսդրական փաթեթ, որը թույլ է տալու օնլայն ռեժիմով ստանալ տեղեկություն այն անձանց շփման շրջանակի վերաբերյալ, որոնց մոտ հաստատված է կորոնավիրուս։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում կայացած քննարկման ժամանակ ասել է ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Շատ կարևոր է, որ մենք այսօր խոսենք այն մասին, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում և ինչպես են վարակի շղթաները բացահայտվում: Կներկայացնենք, թե ինչ գործիքակազմ է արդեն իսկ ստեղծվել և ինչպես դա կարող է օգտագործվել, որպեսզի բացահայտման գործընթացն ավելի արդյունավետ դառնա»,–ասել է Ավինյանը։
Նրա խոսքով` խորհրդակցության ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքների կիրառման միջոցով ինքնամեկուսացման ռեժիմի վերահսկման և կորոնավիրուսի վարակակիրների շփման շրջանակի բացահայտման հնարավորությունները:
«Գիշերով ճամփա ենք ընկել և չգիտենք՝ որտեղ փոս կա». մարզիկները՝ օլիմպիադայի հետաձգման մասին
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն։
Այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 424–ն է։
Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի և Վրաստանի հետ. Փաշինյանը մանրամասնել է