«Նորք» ԲԿ–ին կից կառուցվող նոր մեկուսարանների բոլոր մոդուլներն արդեն տեղում են

Մեկուսարանների մոդուլային ենթակառուցվածքներն ունեն օդափոխության, ջեռուցման, հակահրդեհային ազդարարման և ինտերնետ կապի համակարգեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը տեղեկացնում է, որ ԲԿ–ին կից կառուցվող նոր մեկուսարանների բոլոր 14 մոդուլներն արդեն տեղում են։

Հիվանդությունների վերահսկման կենտրոնի 14 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել

«Ավարտին են մոտենում մոնտաժման աշխատանքները։ Մոդուլային ենթակառուցվածքներն ունեն օդափոխության, ջեռուցման, հակահրդեհային ազդարարման և ինտերնետ կապի համակարգեր»,–նշված է հաղորդագրության մեջ։

«Նորք» ԲԿ–ին կից կառուցվող նոր մեկուսարանների բոլոր մոդուլներն արդեն տեղում են

Հիշեցնենք, որ մարտի 19–ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին կից կառուցում են մոդուլային ընդունարան։ Այն, նախարարի խոսքով, նախատեսվում էր պատրաստ լինել մինչև նախորդ շաբաթվա վերջ։ Սակայն նախորդ շաբաթ եղանակային անբավարար պայմանների պատճառով շինարարությունն ավարտին չհասցվեց։ Նոր սենյակները կօգնեն թեթևացնել «Նորք» ինֆեկցիոնի մահճակալային ֆոնդը։

ԱՄՆ–ում սովորող 12 հայ ուսանող Հայաստան վերադառնալու ցանկություն են հայտնել

Այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 424–ն է։ Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է սահմանվել։