Կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձածներին աջակցություն կտրամադրվի

Կառավարությունը զուգահեռ աշխատանք է իրականացնում և՛ առողջապահական, և՛ սոցիալական, և՛ տնտեսական խնդիրների փոխկապակցված լուծման ուղղությամբ, այս միանվագ աջակցությունն ուղղված է աշխատող մարդուն խրախուսելուն և պետք է տրամադրվի հնարավորինս արագ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Կորոնավիրուսի հետևանքով տուժածներին միանվագ աջակցությունը պետք է տրամադրվի հնարավորինս արագ. կառավարությունում կայացած խորհրդակցության ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, կառավարությունում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումները:

Ռեստորատորները հուսահատվել են․ ի՞նչ պետք է անի իշխանությունը ոլորտը փրկելու համար

«Նիկոլ Փաշինյանը նշել է՝ կառավարությունը զուգահեռ աշխատանք է իրականացնում և՛ առողջապահական, և՛ սոցիալական, և՛ տնտեսական խնդիրների փոխկապակցված լուծման ուղղությամբ։ Նրա խոսքով` միանվագ աջակցությունը պետք է տրամադրվի հնարավորինս արագ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Վարչապետը հանձնարարել է արտակարգ ռեժիմով աշխատել և սեղմ ժամկետում վերջնական տեսքի բերել քննարկված միջոցառումների փաթեթները` կառավարության նիստում հաստատելու համար:

Վարչապետին ներկայացվել են համատեղ միջգերատեսչական աշխատանքի արդյունքում մշակված նոր միջոցառումները, որոնցով առաջարկվում է օժանդակություն հատկացնել որոշակի ոլորտների՝ կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած և հարկադիր պարապուրդի մեջ գտնվող գրանցված աշխատողներին։

«Մնացեք տանը, որ մամաս շուտ գա տուն». Մասիսի բժիշկների երեխաների հուզիչ ֆլեշմոբը

Հիշեցնենք, որ մարտի 27-28–ին Փաշինյանն ուղիղ եթերի ժամանակ կապ էր հաստատում ՀՀ քաղաքացիների հետ ու հետաքրքրվում, թե արտակարգ դրությունը որքանով է ազդել նրանց ապրելակերպի վրա։

Ծաղիկները կորոնավիրուսին չեն սպասում․ ի՞նչ վիճակում են ծաղկավաճառներն ու ջերմոցատերերը

Կառավարության նիստի ժամանակ էլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրել էր` Հայաստանում հաստատված արտակարգ դրության ու կորոնավիրուսի տարածման հետևանքով սոցիալական դժվարությունների առաջ հայտնված մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքները պետական աջակցություն կստանան: Աջակցությունը միանվագ նպաստի ձևով է, յուրաքանչյուր երեխայի համար՝ 100 000 դրամի չափով։