Ինչ չվերթեր են նախատեսված մարտի 30-ին Հայաստանից և դեպի Հայաստան

Ռուսաստանի քաղաքացիները կարող են մեկնել Ռուսաստան, իսկ Հայաստանի քաղաքացիները ՌԴ–ից վերադառնալ հայրենիք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. ՀՀ քաղավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ ըստ ավիաընկերությունների կողմից ներկայացված տվյալների՝ մարտի 30-ին նախատեսված են մի շարք չվերթեր Ռուսաստանից Հայաստան։

Օնլայն տեղեկություն կստանանք կորոնավիրուսով վարակվածների հետ շփվածների մասին. նոր նախագիծ

««Բելավիա» ավիաընկերությունը կիրականացնի BRU733 Մինսկ- Երևան (ժամը 23։40) և BRU 734 Երևան- Մինսկ (ժամը 03։35) չվերթերը, իսկ «Աերոֆլոտ» ավիաընկերությունը կիրականացնի AFL 1860 Մոսկվա (Շերեմետևո)- Երևան (ժամը 11։15) և AFL 1861 Երևան-Մոսկվա (Շերեմետևո) (ժամը 14։35) չվերթերը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, «Սիբիր» ավիաընկերությունը կիրականացնի SBI 3205 Մոսկվա (Դոմոդեդովո)- Երևան (ժամը 14։00) և SBI 3206 Երևան- Մոսկվա (Դոմոդեդովո) (ժամը 17։25) չվերթերը։ Իսկ, ահա, «Իկար» ավիաընկերությունը կիրականացնի KAR 377 Մոսկվա (Շերեմետևո)-Երևան (ժամը 16։10) և KAR 378 Երևան- Մոսկվա (Շերեմետևո) (ժամը 19։40) չվերթերը:

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի և Վրաստանի հետ. Փաշինյանը մանրամասնել է

Հաշվի առնելով կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը՝  հնարավոր են արագ զարգացումներ և չվերթերի փոփոխություններ։

Կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձածներին աջակցություն կտրամադրվի

Հիշեցնենք, որ Ռուսաստանը կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանափակել է իր օդային տարածքով թռիչքները։ Այսուհետ Ռուսաստան կարող են մեկնել միայն ՌԴ քաղաքացիները, իսկ այնտեղից, օրինակ, Հայաստան, կարող են վերադառնալ միայն ՀՀ քաղաքացիները։