ԵՐԵՎԱՆ, 28 մարտի- Sputnik. Հայաստանի զինված ուժերի զորավարժարաններից մեկում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների վարժանքներ են անցկացվել։ ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության ծառայության հաղորդմամբ՝ վարժանքներն իրականացվել են մարտական կրակով։
«ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողները համաձայնեցված և ներդաշնակ գործողություններով հայտնաբերել, ուղեկցել և դիպուկ կրակով ոչնչացրել են օդային պայմանական թիրախներն ու գրանցել գերազանց արդյունքներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Վարժանքներին հետևել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
Իր խոսքում նա ընդգծել է, որ բարձր պատրաստվածության և հաջողված գործողությունների գրավականը տեսական ու գործնական պարապմունքների շարունակական անցկացումն է։
Վարժանքներին ներգրավվել են հակաօդային պաշտպանության արդիականացված համակարգեր, նորագույն սարքավորումներով և միջոցներով համալրված միավորներ։
ՊԲ-ն պատրաստ է կատարել ցանկացած մարտական խնդիր. Արցախում զորավարժություններ են անցկացվել