ԵՐԵՎԱՆ, 28 մարտի- Sputnik. Կեսգիշերին ողբերգական վթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզի Շատին–Հորս ավտոճանապարհին։ Կա զոհ։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վթարի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են ժամը մարտի 28–ին, 00:20-ին։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին 40-ամյա Էմիլ Փանոսյանի վարած «Peugeot» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի երկաթյա արգելապատնեշին:
Հարց է` վթարների համար ավելի շատ անփորձնե՞րն են մեղավոր, թե՞ փորձառուները
Վթարի հետևանքով 20-ամյա ուղևոր Էրիկ Ս.-ն տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներ է ստացել:
Նա հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ համապատասխան օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել:
Պատահականություն, թե սպանության փորձ. իրավապահները ճշտում են Գեղարքունիքում վթարի պատճառը