Վեհափառը հանրապետական մաղթանք է կատարում հանուն երկրի ու ժողովրդի բարօրության. տեսանյութ

Այս առիթով դուրս է բերվել նաև Հայոց եկեղեցու մեծագույն սրբություններից` մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի- Sputnik. Այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և վիրապ մտնելու հիշատակությանն օրն է։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ՝ հանուն մեր երկրի ու ժողովրդի բարօրության այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Հանրապետական մաղթանք է կատարվում։

Պարետը 6 ժամով արգելել է մի քանի սուպերմարկետների մասնաճյուղերի գործունեությունը

«Այս առիթով դուրս է բերվել նաև Հայոց եկեղեցու մեծագույն սրբություններից մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ Ս. Գրիգոր Լուսավորչի հիշատակը տոնում են նաև քրիստոնյա մյուս եկեղեցիները: Այս տոնը հայոց առաջին հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորչի հիշատակության երեք տոներից առաջինն է տարվա ընթացքում: Ըստ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու տոնացույցի՝ նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդող շաբաթ օրը:

Ինչ վերաբերում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջին, ապա այն կաթողիկոսական իշխանության խորհրդանիշ է համարվում։ Սուրբ Գեղարդի եւ Քրիստոսի խաչափայտի մասունքը պարունակող խաչի հետ դուրս է բերվում 7 տարին մեկ անգամ՝ Սրբալույս Մյուռոնի օրհնության համար: Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ՝ Լուսավորչի Աջը դուրս է բերվում նաև հատուկ առիթներով։

Մաքրագործող կրակ, պատարագ, երգ ու շուրջպար. ինչ էր կատարվում եկեղեցիներում. տեսանյութ