Կորոնավիրուսը դեռ կանգ չի առնում. Հայաստանում արդեն վարակի 372 դեպք է գրանցվել

ՀՀ առողջապահության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված նոր տվյալներ է հրապարակել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը այսօր ավելացել է 43–ով և դարձել 372։ Բուժվածները 28-ն են, փաստացի բուժվողները՝ 344-ը, 2172 թեստի պատասխանները բացասական են եղել: Ունենք մահվան 1 դեպք: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծանում է. ունենք 329 դեպք

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը երեկվա՝ մարտի 27-ի ժամը 10։00-ի դրությամբ նախորդ օրվա համեմատ ավելացել էր 39–ով և դարձել 329, առողջացել էր 18 քաղաքացի։ Մարտի 26–ին Հայաստանում արձանագրվեց կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը: Մահացածը 72–ամյա կին էր, ՀՀ քաղաքացի:

Մարտի 16–ից ապրիլի 14–ը Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է։

Մարտի 25–ից մեկ շաբաթով արգելվել է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը, և նրանք տնից պետք է դուրս գան միայն խիստ անհրաժեշտության դեպքերում։

Կորոնովիրուսը պատկանում է այն վիրուսների խմբին, որոնք առաջացնում են տարբեր հիվանդություններ՝ սովորական հարբուխից մինչև ծանր հիվանդություն, ինչպես օրինակ Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշը (MERS-CoV) և Ծանր սուր շնչառական համախտանիշը (SARS-CoV)։ Նոր կորոնովիրուսը (COVID-19) նոր ենթատեսակ է, որը մինչ օրս չի հայտնաբերվել մարդկանց շրջանում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է համավարակ՝ պայմանավորված կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19)։

Հայաստանում կորոնավիրուսից մահանալու առաջին դեպքն է գրանցվել