Գյումրիում սոված ընտանիք չի լինելու. «Սոցիալական շտապօգնությունը» կհասնի բոլորին

Կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրության պայմաններում Հայաստանում կան ընտանիքներ, որոնք զրկվել են բոլոր ֆինանսական մուտքերից։ Արդյունքում նվազագույն պարենային կենսապահովման խնդիր է առաջ գալիս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի –Sputnik. Մի խումբ գյումրեցիներ «Սոցիալական շտապօգնություն» ծրագիր են նախաձեռնել, որը նախատեսված է ամենակարիքավորների համար:

Նախատեսվող օգնությունը՝ մեկ շաբաթվա հաշվարկով պարենային ապրանքներ, տեղ կհասնի կամավորների օգնությամբ:

Գյումրիում սոված ընտանիք չի լինելու. «Սոցիալական շտապօգնությունը» կհասնի բոլորին

Նախաձեռող խմբի անդամ Կարեն Պետրոսյանը հեռահար ասուլիսի ժամանակ նշեց, որ արվելու է ամեն ինչ, որ այս պայմաններում սոված գյումրեցի չլինի։

«Անկեղծ, այս պահին չեմ կարող խոսել ծավալներից, բայց, որ շատ կլինեն, դա հաստատ է, եթե հաշվի առնենք չգրանցված, օրավարձով աշխատողների, արտագնա ախատանքի չմեկնած  մարդկանց քանակը Գյումրիում»,–ասաց նա:

Քաղաքացիների գրանցումն իրականացվում է shtapognutyun.am կայքի՝ օնլայն ձևաչափով նախապես սահմանված ձևաթղթի միջոցով: Արդեն գրանցված տվյալների բազայից կամավորների միջոցով  շահառու ընտանիքներին ընտրելու համար կկատարվի գնահատում:

Գյումրիում սոված ընտանիք չի լինելու. «Սոցիալական շտապօգնությունը» կհասնի բոլորին

Իսկ  բոլոր նրանք, ովքեր կցանկանան միանալ ծրագրին, նվիրատվություն կարող են անել donate4gyumri.am կայքում, ինչպես նաև յուրաքանչյուր նվիրատու կարող է նվիրել ծանրոց, որը կպահվի համապատասխան պահեստում առնվազն մեկ օր և կվարակազերծվի: Նվիրատուները կարող են նաև ֆինանսական աջակցություն տրամադրել։

Ի դեպ, ծրագրին իր ֆինանսական աջակցությամբ առաջինը միացել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Ծրագրի հեղինակները մարզպետին հետևելու կոչով են դիմում բոլոր բարի կամքի տեր մարդկանց ու գործարարներին: 

Ծրագիրն իրականացվում է նախաձեռնող թիմի, Շիրակի մարզպետարանի ու «Գյումրին առանց տնակների հիմնադրամի» համատեղ ջանքերով:

«Ես նման բան երբեք չէի տեսել». գյումրեցիները կատարում են պարետի հրահանգը. լուսանկարներ