Առողջապահության նախարարությանն անհրաժեշտ են վարորդներ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ մանրամասներին ծանոթանալ կարելի է պարետատան թեժ գծի միջոցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի –Sputnik. Առողջապահության նախարարությանն անհրաժեշտ են վարորդներ: Աշխատանքը պայմանագրային է՝ 6-8 ժամ հերթափոխով: Հայտարարությունը հրապարակված է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում։

Մանրամասների համար կարող եք զանգահարել Պարետատան թեժ գիծ՝ 8141 հեռախոսահամարով:

Հիշեցնենք, որ Հայաստանում արդեն կորոնավիրուսով վարակվելու 407 դեպք է արձանագրվել։ Ունենք 1 մահ, 2 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ թոքաբորբով ուղեկցվող 13 հիվանդ վերակենդանացման բաժանմունքում են։

Բժշկականի ուսանողներին ցուցակագրում են. հնարավոր է` բժիշկները չհերիքեն

Կորոնավիրուսի առաջին դեպքը Հայաստանում գրանցվել է մարտի 1-ին՝ Իրանից ժամանած մեր հայրենակցի մոտ։ Նա Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։ Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։

35 նոր դեպք ունենք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն 407 է

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել. սահմանափակվել է երկիր մուտքն ու ելքը, Երևանում և մյուս քաղաքներում ագելվել են հանրային միջոցառումները, սեփականատերերի նախաձեռնությամբ փակվել են մի շարք ռեստորաններ, սրճարաններ և խանութներ (բացի պարենայինից)։ Փակ են նաև ուսումնական և մշակութային հաստատությունները։

Արտակարգ դրության ռեժիմը խստացվել է մարտի 25-ից. տնից կարելի է դուրս գալ միայն անձը հաստատող փաստաթղթով, լրացրած ձևաթղթով, խիստ անհրաժեշտության դեպքում։

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է