ԵՐԵՎԱՆ, 28 մարտի- Sputnik. Արցախա–ադրբեջանական սահմանին կրակոցները պակասել են։ Ինչպես հայտնում են Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից, մարտի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ։
Օպերատիվ շտաբն Արցախում ամբողջությամբ վերահսկում է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը
Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1200 կրակոց:
«ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ՝ մարտի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել էր ավելի քան 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1900 կրակոց: