«Իսկ կարո՞ղ է արդեն ամուսնացել ենք»․ Բուզովան՝ հայ ընկերոջ հետ հարաբերությունների մասին

Երգչուհին խոսել է բլոգերի հետ հարաբերությունների մասին ու ասել է՝ որտեղ և ում հաշվին են հիմա նրանք ապրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի –Sputnik. 34-ամյա ռուս երգչուհի Օլգա Բուզովան խոստովանել է, որ ուզում է ամուսնանալ 27 տարեկան բլոգեր ու երգիչ Դավիթ Մանուկյանի հետ, որն ավելի հայտնի է DAVA կեղծանունով, և ուզում է նրանից երեխաներ ունենալ։ Երգչուհին այդ մասին խոսել է «Алена, блин» շոուի ժամանակ։


«Տեսնում եմ՝ ինչ լուրջ է Դավիթն ինձ վերաբերվում։ Գիտեմ, որ ուզում է ամուսնանալ ինձ հետ», - ասել է Բուզովան։
Հարցին՝ արդյո՞ք երիտասարդը նրան առաջարկություն է արել, Բուզովան ոչ միանշանակ պատասխան է տվել․«Կարող է՝ արդեն ամուսնացել ենք»։ Երգչուհին դեռ DAVA-ի հետ ամուսնական պայմանագիր կնքելու հարցը չի քննարկել, նա մտածել է, որ այդ թեման կարող է վիրավորել Մանուկյանին, ինչպես նախկինում նրան է վիրավորել։ Բուզովան վստահեցրել է, որ Դավիթն արդեն բնակարան է վարձել, ու նրանք միասին են սպրում, մինչև երգչուհու տունը կառուցվի։

«Ես քեզ սիրում եմ». Օլգա Բուզովան հայերեն խոստովանություն է արել սիրելիին

Բուզովան չի նեղվում տարիքային տարբերությունից։ Ավելին՝ Դավիթի կողքին նա իրեն աղջնակ է զգում։ Մանուկյանն էլ սիրում է նրան «փոքրիկս» անվանել։
«Հավատում եմ, որ սերը կարող է ամբողջ կյանքի ընթացքում չմեռնել։ Ես հիմա սիրում եմ ու զգում եմ, որ սիրված եմ», - ասել է Բուզովան։
Դավիթ Մանուկյանը Նովոսիբիրսկից է Մոսկվա գնացել, նա բարձրագույն կրթություն ունի (բիզնեսի ֆակուլտետն է ավարտել)։ Տարբեր բիզնեսով զբաղվելու փորձերից հետո Դավիթը բավականին հաջողակ բլոգեր է դարձել, նա «Dava» կեղծանունով երգեր է թողարկում։

Օլգա Բուզովան ծննդյան 34–ամյակը նշում է հայ սիրեցյալի հետ. տեսանյութ

Համացացնում հայտնի լինելու շնորհիվ Մանուկյանը նկարահանվել է Բուզովայի «Լայքեր» երգի տեսահոլովակում։ Դրանից հետո նրանց մոտ սիրավեպ է սկսվել։