Նախագահը կրկին դասախոսի դերում էր. ինչ է նա հանձնարարել ուսանողներին և ինչ խոստացել

Արմեն Սարգսյանն ուսանողներին հանձնարարել է ներկայացնել իրենց գաղափարները և հավելել, որ լավագույն աշխատանքների հեղինակները կարժանանան նախագահական մրցանակի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի –Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով երրորդ դասախոսությունն է կարդացել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մի խումբ ուսանողների համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Ինչպես է Արմեն Սարգսյանն աշխատում արտակարգ դրության պայմաններում

45 րոպե տևողությամբ դասաժամի ընթացքում մասնավորապես անդրադառնալով առողջապահության և տեխնոլոգիայի կապին, նախագահն ասել է, որ պատմության ընթացքում այս երկու ճյուղերը միշտ գոյատևել են միասին: 

«Բժշկությունը միշտ կապված է եղել գիտելիքի և ինֆորմացիայի հետ։ Դարերի ընթացքում առողջապահությունը կամ առողջապահության մասին գիտելիքը կապված է եղել փորձի դրական և բացասական արդյունքների գրանցման ու պահպանման հետ։ Տեխնոլոգիան մշտապես սնվել է առողջապահությունից. առողջապահությունը դրել է խնդիր, իսկ տեխնոլոգները, ինժեներները, հիմնվելով գիտական հետազոտությունների արդյունքների վրա, ստացել են լուծումներ»,-ասել է նախագահը դասախոսության ընթացքում։

Կուտակումները բացառել, առևտրի օբյեկտներում գծանշումներ անել. պարետի նոր որոշումը

Չխախտելով ավանդույթը՝ նախագահ Արմեն Սարգսյանն, այս անգամ ևս տնային հանձնարարություններ է տվել ուսանողներին: «Բժիշները պետք է մտածեն և առանձին հոդվածի ձևով ձևակերպեն, թե որո՞նք են մեր առջև ծառացած ամենամեծ մարտահրավերները, և երկրորդը, թե ինչպե՞ս են տեսնում Հայաստանի բժշկության զարգացումը,-ասել է նախագահը:

Նախագահից մինչև փորձագետներ․ երբ հայտնիները նաև դասախոս են

Նա ևս մեկ խնդիրը է դրել ուսանողների առաջ, որը ձևակերպել է հետևյալ կերպ՝ պահպանենք և պաշտպանենք բժշկին: Եթե վերցնենք կորոնավիրուսով ստեղծված իրավիճակը, ամենամեծ խնդիրը բժիշկներին պաշտպանելն է: Առանց բժշկի հնարավոր չէ հաղթահարել այս վիրուսը, սակայն եթե բժիշկները սկսեն վարակվել և հիվանդանալ, մեծ խնդիր ենք ունենալու: Դա միայն Հայաստանին չի վերաբերում: Կան բազում օրինակներ, վատագույնն Իտալիան է, որտեղ, ցավոք սրտի, չկարողացան ժամանակին պաշտպանել բժիշկներին: Նրանք սկսեցին վարակվել, և երբ մարդիկ սկսեցին գնալ հիվանդանոցներ, վերջիններս սկսեցին դառնալ կորոնավիրուսի տարածման աղբյուր,-ասել է սղարգսյանը:

Կորոնավիրուս է հայտնաբերվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մոտ

Ինչպե՞ս կարելի է դրանից խուսափել: Նա ուսանողներին հանձնարարել է ներկայացնել գաղափարները «Պաշտպանենք բժշկին» թեմայով: Իսկ ինժեներների խնդիրն է մտածել, թե տեխնոլոգիաներն ինչպես կարող են օգնել համաճարակների դեմ պայքարում:

Հանրապետության նախագահը նշել է, որ լավագույն աշխատանքների հեղինակները կարժանանան նախագահական մրցանակի:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին, նախագահն առցանց դասախոսություն էր կարդացել Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ինչպես նաև արևելագիտության ֆակուլտետների մի խումբ ուսանողների համար։

45 րոպե տևողությամբ դասաժամի ընթացքում նախագահն անդրադարձել էր ոլորտային թեմաների, այդ համատեքստում նաև՝ աշխարհում նոր կորոնավիրուսի տարածման խնդրին: