Լև Լեշչենկոյի մոտ թոքաբորբ է ախտորոշվել, նա վարակված է կորոնավիրուսով. մանրամասներ

Մոսկվայի թիվ 40 քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն ներկայացրել է Լև Լեշչենկոյի առողջական վիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Հետազոտությունները ցույց են տվել, որ հանրաճանաչ երգիչ Լև Լեշչենկոյի մոտ ախտորոշված թոքաբորբն առաջացել է կորոնավիրուսի պատճառով։ Նրա վիճակը գնահատվում է կայուն: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Կոմունարսկայա հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն։

Իգոր Նիկոլաևը վարակվել է կորոնավիրուսով. հայտնի աստղերից ո՞ւմ հետ է նա շփվել

Պրոցենկոն հայտարարել է, որ Լեշչենկոն հիվանդանոց է դիմել ոչ հիվանդանոցային թոքաբորբի կլինիկա-ռենտգենոլոգիական պատկերով։ Հետազոտությունից հետո հաստատվել է թոքաբորբի կորոնավիրուսային ծագումը։

«Հիվանդանոցում գտնվելու առաջին օրը պացիենտի վիճակը վատթարացավ, ավելացել էր շնչահեղձությունը և նվազել էին արյան թթվածնով հագեցման ցուցիչները։ Այդ պատճառով մենք բուժումը շարունակեցինք վերակենդանացման բաժանմունքի պայմաններում։ Այսօրվա դրությամբ պացիենտի վիճակը կայուն է, նա լրացուցիչ թթվածնի կարիք չի զգում»,-նշել է գլխավոր բժիշկը։

Արքայազն Չարլզը վարակվել է կորոնավիրուսով. հայտարարություն

Բժիշկները պատրաստվում են շարունակել նրա բուժումը հիվանդանոցային բաժանմունքում։

ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն իր հերթին ասել է, որ Լեշչենկոյի դրությունը լավացել է, հիվանդության ընթացքը թույլ է տալիս բարեհաջող ելքի հույս ունենալ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արտիստը և նրա կինը կորոնավիրուսով վարակված լինելու կասկածով հիվանդանոց են տեղափոխվել։ Մասնավորապես քննարկվում էր այն տարբերակը, որ երգիչը կարող էր վտանգավոր վիրուսով վարակվել ինքնաթիռում, երբ վերադառնում էր ԱՄՆ-ում հյուրախաղերից։

Լև Լեշչենկոն վարակվել է կորոնավիրուսով. Super