Պարետն ավելի է խստացնելու տեղաշարժի մասին որոշումը

Միջմարզային ու միջհամայնքային որոշ երթուղիներ, որոնք այսօր գործում են, շուտով կդադարեցվեն: Պարետը նոր որոշում է կայացնելու:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Այսօր կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հայտնեց, որ որոշ ներմարզային ու ներհամայնքային երթուղիներ շարունակում են գործել՝ չնայած տեղաշարժի սահամանփակումների մասին պարետի որոշմանը:

Հայաստանում միջմարզային միակ տրանսպորտը մնացել է երկաթուղին

Հայաստանում 2 ամսական երեխայի ու նրա մոր մոտ կորոնավիրուս է հաստատվել. Թորոսյան

Նրա խոսքով՝ ներմարզային երթուղիները գործում են Շիրակի, Լոռու, Սյունիքի և Կոտայքի մարզերում, ներհամայնքային երթուղիները՝ Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի, Լոռու, Սյունիքի և Կոտայքի մարզերում:

«Այսօր նախատեսվում է որոշակի փոփոխություններ իրականացնել պարետի որոշման մեջ՝ կապված մարզային՝ ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումների մեջ: Այսօրվա որոշմամբ պլանավորվում է արգելել մարզային ուղևորափոխադրումները նաև վերոհիշյալ 5 մարզերում»,- ասաց Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարվել: Պարետի որոշմամբ՝ մարտի 25-ից դադարեցվել են միջմարզային բոլոր տեսակի ուղևորափոխադրումները:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծանում է. ունենք 329 դեպք