ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik․ ԱՄՆ-ն կորոնավիրուսով վարակվածների թվով առաջ է անցել Չինաստանից։ Worldometer պորտալի տվյալներով՝ վերջին վեց ժամում վարակվածների թիվն աճել է ավելի քան 16 հազարով՝ հասնելով 85 604-ի, մահացածների թիվը 1177 է։
Կորոնավիրուսը մարդկանց մենության է մատնել․ կադրեր ամբողջ աշխարհից
Երեկ հայտնի էր դարձել վիրուսից 802 զոհի և 55 238 վարակվածի մասին։ Ամենաշատ վարակվածները Նյու Յորքում, Նյու Ջերսիում և Կալիֆոռնիայում են։
ԱՄՆ-ին հետևում է Չինաստանը՝ 81,4 հազար վարակվածներով, երրորդ տեղում Իտալիան է, որտեղ 80,5 հազար վարակված կա։
Covid-19-ով վարակված մարդկանց ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում մարտի 27-ի առավոտվա դրությամբ կազմում է 533 015 մարդ, մահացել են 24 095-ը։ Հիվանդությանն արդեն բախվել է աշխարհի 199 երկիր, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքը։ Մեկ օրում հաստատված դեպքերի թիվն աճել է 63 հազարով։
Այս պահին կորոնավիրուսի հետ կապված ծանր վիճակ է Իտալիայում։ Այստեղ, ԱՀԿ-ի տվյալներով, վարակվածների թիվը հասել է 80 589 մարդու, մահացել են 8 215-ը։
Եվրոպայում զոհերի և վարակվածների թվով Իտալիայից հետո երկրորդ տեղում Իսպանիան է։ Մարտի 27-ի դրությամբ՝ միայն պաշտոնապես հաստատված դեպքերը 57,7 հազար են, մահացել են 4 365 մարդ (ավելի շատ, քան Չինաստանում)։ Իսպանիային հետևում են Գերմանիան, Իրանը և Ֆրանսիան։
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 24 ժամում հասել է 11 812-ի, մահացել են 578 մարդ։
Գերմանիայում COVID-19-ով հիվանդների թիվը հասել է գրեթե 44 հազարի, մահացել են 578-ը։
Հարավային Կորեայում 9 241 վարակված կա և նախորդ 24 ժամում ոչ մի զոհ։
Այդ երկրում հաստատուն կերպով աճում է առողջացողների թիվը։
Ինչ կտա արտակարգ դրության ռեժիմը հայերին, կամ ինչ անել, եթե անելիքդ որոշողը դու չես