Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծանում է. ունենք 329 դեպք

ՀՀ առողջապահության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված նոր տվյալներ է հրապարակել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը այսօր ժամը 10։00-ի դրությամբ ավելացել է ևս 39-ով և դարձել 329։ Բուժվածները 18-ն են, փաստացի բուժվողները՝ 311-ը, 1625 թեստի պատասխանները բացասական են եղել: Ունենք մահվան 1 դեպք: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխաներ կան. Թորոսյան

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը երեկվա՝ մարտի 26-ի ժամը 10։00-ի դրությամբ նախորդ օրվա համեմատ ավելացել էր 25–ով և դարձել 290, առողջացել էր 18 քաղաքացի։ Երեկ օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվեց կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը: Մահացածը 72–ամյա կին էր, ՀՀ քաղաքացի:

Մարտի 16–ից ապրիլի 14–ը Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է։

Մարտի 25–ից մեկ շաբաթով արգելվել է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը, և նրանք տնից պետք է դուրս գան միայն խիստ անհրաժեշտության դեպքերում։

Կորոնովիրուսը պատկանում է այն վիրուսների խմբին, որոնք առաջացնում են տարբեր հիվանդություններ՝ սովորական հարբուխից մինչև ծանր հիվանդություն, ինչպես օրինակ Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշը (MERS-CoV) և Ծանր սուր շնչառական համախտանիշը (SARS-CoV)։ Նոր կորոնովիրուսը (COVID-19) նոր ենթատեսակ է, որը մինչ օրս չի հայտնաբերվել մարդկանց շրջանում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է համավարակ՝ պայմանավորված կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19)։

Հայաստանում կորոնավիրուսից մահանալու առաջին դեպքն է գրանցվել