Գործունեության մի քանի տեսակներ հանվել են արգելվածների ցանկից. առևտրի որոշ կետեր կբացվեն

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանել է, թե ինչ է փոխվել պարետի վերջին որոշմամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի –Sputnik. Արտակարգ դրության պայմաններում պարետի որոշմամբ փակված ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման ու նորոգման կետերը, ավտոմեքենաների մասերի և պարագաների մանրածախ առևտրի խանութներն այսօրվանից կարող են դարձյալ բացել իրենց դռները: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, այս իրավունքը նշված տնտեսվարողներին տրվել է պարետի վերջին որոշմամբ, որով մի շարք փոփոխություններ են արվել նախկին որոշման մեջ:

Կուտակումները բացառել, առևտրի օբյեկտներում գծանշումներ անել. պարետի նոր որոշումը

Նախկինում արգելված կենդանիների կերերի ու բույսերի մասնագիտացված խանութների աշխատանքն այս որոշմամբ ևս այսօրվանից թույլատրված է: 

«Տպագրության մասով առաջին որոշման մեջ բաց էր մնացել նաև տպագրական գործունեության որոշ տեսակներ, բայց հիմա այս կետը որոշման փոփոխության մեջ ավելացվել է և դեղերի ծանուցումների, չեկերի և այլ արժեթղթերի, ինտելեկտուալ քարտերի տպագրությունը ևս թույլատրվել է իրականացնել»,- հայտնեց Սիմոնյանը:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ վերանայվել են նաև սննդի շղթայի աշխատանքն անխափան ապահովող մի շարք գործունեության տեսակներ, մասնավորապես՝ թույլատրվել է հոսքագծերի սպասարկման ծառայությունների, լաբորատորիաների աշխատանքը:

Կարո՞ղ եմ շուկա գնալ, կամ վզներիս խփեց կորոնավիրուսը. մարդիկ անկեղծացան Փաշինյանի հետ

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է հայտարարվել։ Ավելի վաղ Ավինյանը որոշում էր կայացրել, որ պետք է գործեն միայն դեղատները, պարենային խանութներն ու գյուղատնտեսական շուկաները։