«Գազպրոմ Արմենիան» արտակարգ դրության ընթացքում գազը չի անջատի

Եթե բնակիչներն այս ընթացքում չկատարեն վճարման պարտավորությունը, ընկերությունը ձեռնպահ կմնա գազամատակարարումը դադարեցնելու գործընթացից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտնում է, որ մինչև ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված արտակարգ դրության ավարտը ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում գազամատակարարումը դադարեցնելու գործընթացից:

Պետությունը սոցիալական աջակցություն կտրամադրի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին

«Միաժամանակ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ մարտի 26-ի դրությամբ հանրապետության բնական գազի սպառման կառուցվածքում բնակիչ-բաժանորդներին փետրվար հաշվարկային ամսին մատակարարված գազի դիմաց պարտքը կազմում է շուրջ 4 մլրդ 800 մլն դրամ, որից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակում ընդգրկված բնակիչ-բաժանորդների պարտքը կազմում է 315 մլն դրամ, ընդ որում`, մատակարարված բնական գազի դիմաց պարտքի գումարային առումով 93,4 տոկոսը չի վերաբերում սոցիալապես անապահովներին»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ընկերությունը հայտնում է նաև, որ փետրվարին մատակարարված գազի դիմաց չվճարող որոշ բնակիչ-բաժանորդների պարտքը կազմում է մինչև 900 հազար դրամ:

Պետությունը կաջակցի միայն պարտաճանաչ ՓՄՁ-ներին

Նշենք, որ մայիսի 16-ին հայտարարված արտակարգ դրությունը Հայաստանում կտևի մինչև ապրիլի 14–ը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօր ավելացել է ևս 39-ով և դարձել 329։ Բուժվածները 18-ն են, փաստացի բուժվողները՝ 311-ը, մեկ մարդ մահացել է։

Արտակարգ դրության խստացումները՝ նոր մեմերի առիթ. ամենածիծաղաշարժ ձևաթղթերի ընտրանին