Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հեռացել են Կանադայից

Աղբյուրը հաղորդում է, որ Հարրին և Մեգանն այժմ ապրում են Մեգանի հայրենի քաղաքում, այնտեղ են նրա մայրը և շատ ընկերներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, Կանադայից տեղափոխվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Լոս Անջելես: Տեղեկությունը հայտնում է Sun-ը:

Աղբյուրի հավաստմամբ, նրանց տեղափոխությունը պլանավորված էր:

«Նրանք հասկանում էին, որ Կանադան տարբեր պատճառներով չի համապատասխանում իրենց և ցանկանում էին կանգ առնել Լոս Անջելեսում»,- գրում է աղբյուրը:

Այժմ ընտանիքը 10 ամսական որդու՝ Արչիի հետ, փորձում է ոչ մի տեղ դուրս չգալ կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի պատճառով:

Արքայազն Չարլզը վարակվել է կորոնավիրուսով. հայտարարություն

Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը ֆիլմերի արտադրությամբ կզբաղվեն

Նշվում է, որ Լոս Անջելեսում զույգն ապրում է Հոլիվուդից ոչ շատ հեռու: Լոս Անջելեսը Մեգանի հայրենի քաղաքն է, այնտեղ ապրում են նրա մայրը և շատ ընկերներ:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը` Մեգան Մարքլը, Կանադայում անցկացրած 6 շաբաթյա հանգստից հետո սենսացիոն հայտարարություն էին արել։ Սասեքսի դուքսն ու դքսուհին ասել էին, որ մտադիր են ֆինանսապես անկախանալ, իրենց ժամանակի մի մասն անցկացնել Մեծ Բրիտանիայում, մյուսը մասը` Հյուսիսային Ամերիկայում։

Միևնույն ժամանակ նրանք հայտնել էին, որ կշարունակեն «լիովին սատարել Ձերդ գերազանցություն թագուհուն», ինչպես նաև համագործակցել իրենց ղեկավարած կազմակերպությունների հետ, զբաղվել բարեգործական նոր նախագծերով։

Հիշեցնենք նաև, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պաշտոնապես կդադարեցնեն իրենց թագավորական պարտավորություններն իրականացնել այս տարվա ապրիլի 1-ին:

«Կանադայում տաղտկալի է». Մադոննան իր բնակարանն է առաջարկել Մեգանին ու արքայազն Հարրիին