ՌԱԴԻՈ

Ով կշահի Արցախում համապետական ընտրությունները հետաձգելուց. քաղտեխնոլոգի կարծիքը

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախում մարտի 31-ին նախանշված համապետական ընտրությունների կայացման կամ հետաձգման հարցին, առավել ևս, որ նախագահի թեկնածուներից 2-ն ու «Նոր Արցախ» դաշինքը հանդես են եկել համապատասխան հայտարարությամբ։ 
Sputnik
Ով կշահի Արցախում համապետական ընտրությունները հետաձգելուց. քաղտեխնոլոգի կարծիքը

Մասիս Մայիլյանն ու «Նոր Արցախ» դաշինքի նախընտրական շտաբները չեղարկել են հանրային հանդիպումները, իսկ Վիտալի Բալասանյանը կոչով դիմել է նախագահի թեկնածուներին և գործող նախագահ Բակո Սահակյանին` գալիք ընտրությունները հետաձգելու և Արցախում արտակարգ դրություն մտցնելու կոչով։ 

Արցախի հսկիչ  անցակետերում վագոններ են տեղադրվել ջերմաչափումներ իրականացնելու համար

38 երկրների 140 դիտորդներ ցանկացել են Արցախում հետևել ընտրություններին․ արդյոք բոլորը կգան

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի դիտարկմամբ` Արցախում կայանալիք համապետական ընտրությունները միայն ԼՂՀ–ին չեն առնչվում, դրանցում բավականին մեծ շահագրգռվածություն ունեն աշխարհաքաղաքական կենտրոնները, և նշված գործընթացին առնչվող ցանկացած երևույթ պետք է դիտարկել այս տեսանկյունից։ 

«Պատահական չէ, որ թեկնածուներից մեկն առաջարկել է դադարեցնել ընտրական գործընթացը և այն վերսկսել ավելի ուշ։ Կան նաև թեկնածուներ, որոնք այդքան էլ դեմ չեն գործընթացին։ Սակայն կա մեկ թեկնածու, որն ունի հաղթելու ամենամեծ հնարավորություններն ըստ իր կողմնակիցների, հետևաբար, դեմ է ընտրությունների հետաձգմանը։ Այս պահին Արցախում դեռևս չկան կորոնավիրուսով վարակվածներ, ուստի չի բացառվում, որ ընտրություններն այնտեղ կկայանան նախանշված օրը»,– նշում է քաղտեխնոլոգը։ 

Արցախում ժամանակավորապես դադարեցվում է պետական կառավարման մարմինների գործունեությունը

Արմեն Բադալյանի կարծիքով` ընտրությունների հետաձգումից կարող է շահել այն թեկնածուն, որն առաջին կամ երկրորդ տեղում չէ, որովհետև չի բացառվում, որ կարող է լինել երկրորդ փուլ։ Ըստ այդմ` նրանք, ովքեր կարծում են, որ չեն անցնի երկրորդ փուլ կամ այս պահին ֆավորիտների մեջ չեն, անշուշտ, կնախընտրեն հետաձգումը։    

«Կարծում եմ, որ եթե համաճարակը չի սպառնում Արցախին, ուրեմն ընտրությունները պետք է կայանան։ Ի վերջո՝ պետք է հասկանալ, որ հարցի հետաձգումը հարցի լուծում չէ։ Ի՞նչ ժամանակով կարելի է հետաձգել`մեկ ամիս, կես տարի, մեկ տարի։ Դա կառաջացնի նոր խնդիրներ Հայաստան–Արցախ և դրսի ուժեր–Արցախ հարաբերություններում։ Հարցերի կուտակումը կարող է դրական ավարտ չունենալ»,– նշում է քաղտեխնոլոգը։ 

Արմեն Բադալյանի գնահատմամբ` նրանք, ովքեր Հայաստանում ու Արցախում իրավիճակները նմանեցնում են, իրենք, ըստ էության, իրենց նույնականացնում են ՀՀ իշխանությունների հետ` փորձելով օգտագործել վերջիններիս իմիջը ղարաբաղյան ներքաղաքական գործընթացներում։

Ըստ Արմեն Բադալյանի` նման տեխնոլոգիան նույնպես կիրառվում է նախընտրական գործընթացներում։ 

Ի՞նչ են մարդիկ ակնկալում Արցախի ընտրություններից․ հստակ պատասխաններ մշուշոտ եղանակին