Անձրև կգա, բայց ցրտահարություն չի լինի. Գագիկ Սուրենյան

Հանրապետության գլխավոր օդերևութաբանը լավ լուր ունի գյուղացիների ու գյուղատնտեսների համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ Հայաստանում առաջիկա օրերին անձրևներ են կանխատեսվում, բաց դրանք գյուղատնտեսական աշխատանքներին չեն խանգարի:

«Հարգելի գյուղատնտեսներ, մարտի 29-30-ին և ապրիլի 1-2-ին ժամանակ առ ժամանակ, որոշակի դադարներով անձրևներ ունենք։ Եվ ամենակարևորը` ցրտահարության որևէ վտանգ հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է վեգետացիա, այս պահին չենք տեսնում»,- Facebook–ի իր էջում գրել է նա՝ գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվողներին խորհուրդ տալով իրենց աշխատանքը պլանավորել ըստ եղանակի։

Ի դեպ, ապրիլի առաջին տասնօրյակի եղանակային կտրուկ փոփոխությունները ժողովուրդը կոչում է «պառվի ուլեր»: Օրեր առաջ Սուրենյանը կատակել էր այդ թեմայով. «Եթե չեք ուզում պառավը իր ուլերով կարանտինից դուրս գա, ապա մնացեք տանը»:

«Ես նման բան երբեք չէի տեսել». գյումրեցիները կատարում են պարետի հրահանգը. լուսանկարներ

Հիշեցնենք՝ օդերևութաբանների կանխատեսումներով` մարտի 27-28-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 29-31-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

«Գազպրոմ Արմենիան» արտակարգ դրության ընթացքում գազը չի անջատի