ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում կայացած քննարկման ժամանակ ասել է, որ սոցիալական աջակցության առաջնահերթ թիրախում պետք է լինեն կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած քաղաքացիները։
«Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ շարունակել միջգերատեսչական աշխատանքը գեներացված գաղափարների լրամշակման ուղղությամբ։ Նա հանձնարարել է նաև դրանց հիման վրա կիրակի օրը քննարկման ներկայացնել սոցիալական աջակցության միջոցառումների փաթեթի ընդլայնման, հասարակության առանձին շերտերին օժանդակության տրամադրման նախագիծ»,–նշված է վարչապետի պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ։
Վարչապետն անդրադարձել է այսօր քաղաքացիների հետ իր ունեցած հեռախոսազրույցի ընթացքում շոշափված հարցերին։
Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանն ուղիղ եթերի ժամանակ կապ էր հաստատում ՀՀ քաղաքացիների հետ ու հետաքրքրվում, թե արտակարգ դրությունը որքանով է ազդել նրանց ապրելակերպի վրա։
Կարո՞ղ եմ շուկա գնալ, կամ վզներիս խփեց կորոնավիրուսը. մարդիկ անկեղծացան Փաշինյանի հետ
Երեկ կառավարության նիստի ժամանակ էլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրել էր` Հայաստանում հաստատված արտակարգ դրության ու կորոնավիրուսի տարածման հետևանքով սոցիալական դժվարությունների առաջ հայտնված մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքները պետական աջակցություն կստանան: Աջակցությունը միանվագ նպաստի ձևով է, յուրաքանչյուր երեխայի համար՝ 100 000 դրամի չափով։
Ինչ կտա արտակարգ դրության ռեժիմը հայերին, կամ ինչ անել, եթե անելիքդ որոշողը դու չես