Իգոր Նիկոլաևը վարակվել է կորոնավիրուսով. հայտնի աստղերից ո՞ւմ հետ է նա շփվել

Ռուսական ԶԼՄ–ների տեղեկություններով Իգոր Նիկոլաևը հիվանդանոցում է, նրա մոտ կորոնավիրուս է հաստատվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի  –Sputnik. Հայտնի երգիչ և երգահան Իգոր Նիկոլաևին նախնական «կորոնավիրուս» ախտորոշմամբ տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը։ Տեղեկությունը հայտնում են ռուսական ԶԼՄ–ները։

Նշվում է, որ նրան Կոմունարկա են տեղափոխել մարտի 21-ին։ Ժողովրդական արտիստը, ըստ վերջին տվյալների, շփվել է Վալերիա և Իոսիֆ Պրիգոժինի, Նադեժդա Բաբկինայի, Ստաս Միխայլովի, Ալլա Պուգաչովայի և շատ ուրիշների հետ։

Հունվարին լրացել է Իգոր Նիկոլաևի 60 ամյակը, և ըստ նախնական հետազոտությունների՝ նա ռիսկային խմբում է։

Թե ինչ վիճակում է կոմպոզիտորը և որտեղ կարող էր վարակվել՝ դեռ հայտնի չէ։