Հայ–ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել հայկական ԶՈՒ–ի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ մեկ վիրավոր ունենք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Հայ–ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դիվերսիան թուրքական ուղերձ էր ՌԴ–ի համար

«Հակառակորդն առաջինն է կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ մեկ վիրավոր ունենք։ Զինծառայողը թեթև վնասվածք է ստացել, կյանքին վտանգ չի սպառնում»,–մանրամասնեց Ստեփանյանը։
Նրա խոսքով, հակառակորդի թիրախավորված ոչ մի կրակոց անպատասխան չի մնում և հայկական զինված ուժերը պատասխան կրակի միջոցով լռեցրել են դրանք։
Ադրբեջանական կողմում զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Ինչո՞ւ են դիվերսիա անում հենց հայ–ադրբեջանական սահմանին. ռազմական փորձագետը 2 վարկած ունի

Ստեփանյանը ընդգծեց` խոսակցությունները, թե առաջինը հայկական կողմն է կրակ բացել, հակառակորդի տեղեկատվական հերթական սադրանքն է։ Այժմ իրավիճակը սահմանին հանգիստ է։
Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնել էին, որ Տավուշի կողմից հայկական ԶՈՒ–ի սադրանքը կասեցվել է։