ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. 76-ամյա ֆրանսիահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը Twitter-ում հայտնել է, որ իր մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։
«Համավարակը ինձ էլ է խոցել։ Հոգնած եմ, սակայն բուժանձնակազմի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ապաքինվում եմ», - գրել է նա։
Դևեջյանը Ֆրանսիայում է ծնվել։ Նրա մայրը ֆրանսուհի է, իսկ հայրը Ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրությունից գաղթած հայ է։
Դևեջյանն ակտիվորեն զբաղվում է Ֆրանսիայի քաղաքական կյանքով։ 2002 թվականին նշանակվել է տեղական ինքնակառավարման հարցերի նախարար, 2004 թվականին զբաղեցրել է Ֆրանսիայի արդյունաբերության նախարարի պորտֆելը, նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի մտերիմներից է։
Արքայազն Չարլզը վարակվել է կորոնավիրուսով. հայտարարություն
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19-ը հայտարարել է համավարակ։