Երևան, տեղաշարժի սահմանափակման 2-րդ օր. Մայր Հայաստանը «հետևում» է դատարկված քաղաքին

Sputnik

Դեռ երկու օր առաջ աշխույժ քաղաքում հիմա մատների վրա կարելի է հաշվել փողոց դուրս եկող մարդկանց։ Sputnik Արմենիայի լուսանկարներում կարող եք տեսնել դատարկված Կասկադը, Հյուսիսային պողոտան, Հանրապետության հրապարակը, Աբովյան փողոցը, Օպերայի բակը...

Հիշեցնենք` երեկվանից մեկ շաբաթով արգելվել է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը, տնից կարելի է դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքերում, ընդ որում` անձնագրով ու հատուկ ձևաթղթով։

Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 290–ի, 18–ն արդեն առողջացել են։ Ժամեր առաջ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ վարակվածներից մեկը մահացել է։

Օրվա կադր. Երևանում մեկը պաշտպանվում է կորոնավիրուսից, մյուսը հաց է փնտրում...

 

1 / 15
Մայր Հայաստան
2 / 15
Կասկադ
3 / 15
Հանրապետության հրապարակ
4 / 15
Հանրապետության հրապարակ
5 / 15
Մաշտոցի պողոտա
6 / 15
Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածում գտնվող զբոսայգի
7 / 15
Ազատության հրապարակ
8 / 15
Ազատության հրապարակ
9 / 15
Մյասնիկյան պողոտա
10 / 15
Հյուսիսային պողոտա
11 / 15
Հյուսիսային պողոտա
12 / 15
«Երևան» առևտրի կենտրոն
13 / 15
2800-ամյակի զբոսայգի
14 / 15
2800-ամյակի զբոսայգի
15 / 15
Կայարան