Ռուսաստանը Հայաստանին ավտոմեքենաներ է նվիրում. դրանք կնպաստեն կորոնավիրուսի դեմ պայքարին

Ավտոմեքենաները կհատկացվեն Հայաստանի առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին ու կտեղակայվեն սահմանային հսկիչ կետերում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայութունը ԵԱՏՄ համաձայնագրի շրջանակներում Հայաստանի առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին է տրամադրում 8 ավտոմեքենա: Նվիրատվության պայմանագիրն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության նիստում:

Մնացե՛ք տանը հանուն մտերիմների. «Ռոսիա սեգոդնյան» ընդդեմ կորոնավիրուսի

Որոշման համաձայն՝ ավտոմեքենաներն օգտագործվելու են ՀՀ 7 սահմանային անցակետերի բժշկասանիտարական հսկիչ կետերում՝ տեսչական մարմնի գործառույթների առավել արդյունավետ իրականացման նպատակով։

Նվիրատվության համաձայնագիրը թեև կնքվել է 2019թ-ին, բայց այսօր՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում, տեսչական մարմինն այդ աջակցության կարիքն ավելի սուր է զգում:

«Հաշվի առնելով ներկա արտակարգ դրությունը և դրանով պայմանավորված Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ծանրաբեռնվածությունը՝ հարցը պահանջում է հրատապ կարգավորում, որպեսզի ավտոմեքենաները հատկացվեն սահմանային հսկիչ կետերին»,- ասված է որոշման նախագծի հիմնավորումներում:

Ռուսական կողմից Հայաստանին նվիրվող ավտոմեքենաներից 7-ը ռուսական արտադրության 2019թ-ի «Лада Х рей» մակնիշի են՝ 9,347,520 դրամ արժողությամբ, 1-ը՝ 2019թ-ին արտադրված «Лада Ларгус» մակնիշի ավտոմեքենա է՝ 12,288,000 դրամ արժեքով:

Հայաստանը ժողովրդավարացման բարձր ցուցանիշներ է արձանագրել. Փաշինյանը տվյալներ է հայտնել