Օրվա կադր. Երևանում մեկը պաշտպանվում է կորոնավիրուսից, մյուսը հաց է փնտրում...

Վերջին օրերին մեր երկրի բնակիչների մեծամասնության կյանքը կտրուկ փոխվել է, բայց մեր կադրում հայտնված կնոջ կյանքը նույնն է մնացել։ Ցավոք։
Sputnik

Արտակարգ դրության խստացված ռեժիմը (ինչի պատճառով քաղաքացիներին թույլատրվում է տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում), ասես սառեցրել է Երևանը։ Փողոցներում հատուկենտ մարդկանց կարելի է տեսնել։ Բայց մուրացկաններն ու աղբամանում սնունդ փնտրողները չեն պակասել։

Sputnik Արմենիայի թղթակիցն այսօր մի կադր է որսացել, որում երկու իրարամերժ հերոսներ կան։ Երիտասարդ աղջիկը պաշտպանիչ դիմակով արագ քայլում է փողոցով (հավանաբար նրա դուրս գալն իսկապես անհրաժեշտ է եղել), իսկ մի կին այդ ընթացքում աղբամանն է փորփրում սնունդ հայթայթելու համար։

Իսկ ի՞նչ անի նա։ Չէ՞ որ ուտել է ուզում...

Օրվա կադր. «երկրի հերթապահ» ոստիկանը դուրս է եկել կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագիծ