Երևանի Հյուսիսային պողոտան այսօր առավոտյան անբնական դատարկ էր։ Արտակարգ դրության պայմաններում մարդիկ միայն խիստ անհրաժեշտության դեպքում են տնից դուրս գալիս։
Երևանում հայտնված օտարերկրացին, օգտվելով պողոտայի դատարկությունից, հարվածային գործիք նվագելով և ինչ-որ երգ երգելով քայլում է փողոց առ փողոց։
Sputnik Արմենիայի աշխատակից Հովհաննես Շողիկյանն հանդիպել ու նկարել է նրան։
Facebook–ում հայտնված տեսանյութը շատ օգտատերերի է դուր եկել։ Ոմանք կատակել են, թե «սրան կառավարությունն է բերել, որ թու, թու, թու անի ու պինցետով հանի էդ կոռոնա շանը»։ «Շատ նման է կրիշնայականների հագուստին((... մենակ դա էր մեզ պակասում»,–գրել է հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։
Հիշեցնենք` Հայաստանում մարտի 26–ի ժամը 10։00–ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 290 դեպք է գրանցվել։ Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ մարտի 24–ի ժամը 23։59-ից խստացվել են արտակարգ դրության սահմանափակումները․ մեկ շաբաթ ՀՀ քաղաքացիները տնից դուրս գալու համար պետք է հիմնավոր պատճառ ունենան և ներկայացնեն անձնագիր ու պարետատան սահմանած ձևաթուղթ՝ ձեռագիր կամ տպագիր լրացրած։
Երևանի գիշերներում... տղամարդը դհոլ է նվագում. տեսանյութ
Սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական, իսկ տնից դուրս գալու հետևանքով մեկ ուրիշին վարակելու դեպքում՝ քրեական պատասխանատվության։
Դիլիջանյան կարանտին. մեկուսացվածների համար համերգ են կազմակերպել․ տեսանյութ