ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik.Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 36-ը թոքաբորբ ունեն. նրանց թվում կան ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տվյալներ է հայտնել Facebook–ի իր էջում։
«Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ։ Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։ Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր»,– գրել է նա։
Նախարարը նաև տեղեկացրել է, որ 14 հոգի վաղը դուրս կգան մեկուսացումից, քանի որ նրանց թեստերի պատասխանը բացասական է եղել։
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 265-ի, 18 քաղաքացի ապաքինվել են ու դուրս գրվել հիվանդանոցից։