Հայաստանը ժողովրդավարացման բարձր ցուցանիշներ է արձանագրել. Փաշինյանը տվյալներ է հայտնել

Քաղաքականության մեջ կանանց մասնակցությամբ Հայաստանը քաղաքացիական ազատությունների չափորոշիչներով հատել կամ հատում է մաքսիմում գիծը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Հայաստանը ժողովրդավարացման բարձր ցուցանիշներ է արձանագրել 2019-ին` ըստ Varieties of Democracy Dataset (Historical V-Dem) կազմակերպության. Facebook սոցցանցի իր էջում ուղիղ եթերի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սահմանային անցակետերում մնացած բեռների հարցը կլուծվի՞. Փաշինյանը կխոսի Գախարիայի հետ

«Կոնկրետ չափանիշներով է գնահատվել ժողովրդավարությունը` առաջին ցուցիչը ընտրական ժողովրդավարությունն է, որտեղ Հայաստանը 117-րդ տեղից տեղափոխվել է 35-րդ տեղ՝ արձանագրելով աճ 82 կետով: Ազատական բաղադրիչով Հայաստանը 125-րդ տեղից տեղափոխվել է 61-րդ տեղ՝ արձանագրելով աճ 64 կետով: Իսկ իրավահավասարության բաղադրիչով Հայաստանը 63-րդ տեղից տեղափոխվել է 40-րդ տեղ՝ արձանագրելով առաջընթաց 23 կետով»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` քաղաքականության մեջ կանանց մասնակցությամբ Հայաստանը հատել է մաքսիմում գիծը: Բացի այդ, գործադիր կոռումպացվածության մակարդակով նույնպես շատ մոտ ենք մինիմումի գծին:

Փաշինյանը հայտնեց` տնտեսական ազատության ցուցիչով էլ Հայաստանը փոխել է իր կարգավիճակը։ Եթե նախկինում Հայաստանի տնտեսությունը համարվում էր չափավոր ազատ, ապա 2020-ին այն գնահատվել է «հիմնականում ազատ»: Հայաստանն առաջընթաց է արձանագրել միանգամից 13 հորիզոնականով` զբաղեցնելով 34-րդ տեղն աշխարհում:

Բագրատյան. «Տնտեսական մեխանիզմների հարցով որոշումը բացարձակապես անբավարար է»

Ըստ զեկույցի` Հայաստանը հաջողություններ է արձանագրել սեփականության իրավունքների, դատական համակարգի արդյունավետության, կառավարության բարեվարքության, հարկային բեռի ոլորտում: ՀՀ առաջընթացը զեկույցի հեղինակները հատկապես կապում են հարկաբյուջետային առողջացման կտրուկ աճի հետ. այս առումով Հայաստանում 18-րդն է 45 երկրների շարքում:

«Զեկույցում կան նաև առաջարկներ, և նշվում է, որ Հայաստանը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի դատական համակարգի արդյունավետության բարելավմանը։ Սա ևս ցույց է տալիս, որ դատական համակարգով շատ լրջորեն պետք է զբաղվենք: Զեկույցը արձանագրում է նաև, որ դատական համակարգի ամրապնդումը պետք է լինի առաջնահերթություն»,–ասաց վարչապետը։

Ծառուկյանը չի վստահում տնտեսական հեղափոխությանը. ինչու

Նրա խոսքով` այս ցուցանիշները շատ կարևոր են, քանի որ ցանկացած օտարերկրյա ներդրող որևէ երկրում տնտեսական գործունեությունը ծավալելու մտադրության ժամանակ, առաջին հերթին վերցնում է միջազգային զեկույցները: