Կոխի ինստիտուտի տվյալներով՝ Գերմանիայում ավելի քան 36,5 հազար կորոնավիրուսով վարակված կա

Ամենաշատ դեպքերը գրանցվել են Բավարիայում (7993), Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայում (7924), Բադեն-Վյուրթեմբերգում (7283)։ Բեռլինում 1656 դեպք է գրանցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Գերմանիայում արդեն կորոնավիրուսով վարակվելու 36 508 դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսից 198 մարդ է մահացել։ Այս տվյալներն այսօր հրապարակել է Ռոբերտ Կոխի ինստիտուտը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացավ ևս 25-ով և դարձավ 290

Երեկ առավոտյան ինստիտուտը հայտնել էր 31 554 հիվանդների ու 149 մահացածների մասին։ Ռոբերտ Կոխի ինստիտուտը, որն Առողջապահության նախարարության կառույցն է, երկրում հիվանդության տարածման վիճակագրություն է վարում։ Այն ամեն օր հրապարակում է տվյալներ, որոնք տարբերվում են իրենց հաշվարկն անող ԶԼՄ-ների տվյալներից։ Ավելի վաղ ինստիտուտի ղեկավարությունը հայտնել էր, որ տեղյակ է տվյալների տարբերություններից և բացատրել, որ տարածաշրջանային բոլոր գերատեսչությունների տվյալները համադրելու համար որոշ ժամանակ է պահանջվում։

Երկրում ամենաշատ դեպքերը գրանցվել են Բավարիայում (7993), Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայում (7924), Բադեն-Վյուրթեմբերգում (7283)։ Բեռլինում 1656 դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսի պատճառով Երևանը դատարկվել է. լուսանկարներ

Հիշեցնենք՝ մարտի 11-ին ԱՀԿ–ն կորոնավիրուսի բռնկումը համավարակ էր հայտարարել։ Կազմակերպությունը կոչ էր արել պետություններին միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

ԱՀԿ վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում արդեն ավելի քան 414 հազար վարակված կա, ավելի քան 18 հազարը մահացել է։

Արքայազն Չարլզը վարակվել է կորոնավիրուսով. հայտարարություն