Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով`կիբեռանվտանգության խնդիրն ընդհանուր առմամբ հեռավար ուսուցման հետ առանձնապես սերտ կապ չունի, որովհետև հեռավար դասընթացները հիմնականում կազմակերպվում են «Zoom» կամ «Microsoft teаm» համացանցային փակ տիրույթներում, և այնպես չէ, որ այդտեղ հնարավոր է ներխուժել։
«Խնդիրն ավելի ընդգրկուն է, քանի որ շատ երեխաներ, հատկապես փոքր դասարանցիները, որոնք մինչ այդ քիչ էին շփվում համակարգիչների հետ, այժմ ուղղված են դեպի համացանց և պարտադրված դրանից օգտվում են։ Հասկանալի է, որ նրանք հետագայում ավելի շատ են շփվելու համացանցի հետ։ Այս ամենը որքան շատ է տևում, այնքան դառնում է բնավորության գիծ, և այստեղ առաջ է գալիս գլոբալ խնդիր»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Մարտիրոսյանի դիտարկմամբ` երեխաների կիբերանվտանգությունը կապված է ոչ այնքան հեռավար ուսուցամն, որքան ինտերնետ տիրույթի հետ։ Ըստ նրա` խնդրին տարիներ շարունակ պատշաճ ուշադրություն չի դարձվել, թեև Կրթության նախարարությունը երեխաների ու ծնողների համար երկու ձեռնարկ է հրապարակել։ Հարցն այսպես շուտ չի լուծվի, հետևաբար փորձագետի համոզմամբ` պետք է մտածել երկարաժամկետ ծրագրերի մասին։
«Ես ավելի շուտ խորհուրդներ կտամ ծնողներին և ուսուցիչներին, որպեսզի նրանք վերահսկեն երեխաների պարագայում ինտերնետից օգտվելը։ Ակնկալում եմ, որ շատերի մոտ կտրուկ աճել է համացանցում ացկացվող ժամանակը։ Ծնողներն, օրինակ, կարող են միացնել վերահսկողության ծրագրեր, որոնց միջոցով կարգելափակվեն անցանկալի կայքերը, կամ կարող են դնել ժամանակային սահմանափակումներ»,– նշեց փորձագետը։
Աշակերտների միայն 80 տոկոսն է կարողանում մասնակցել հեռավար դասերին. նախարար
Մարտիրոսյանի խոսքով`վերահսկողության ծրագրերը հասնալի են ինչպես համակարգիչներով, այնպես էլ հեռախոսներով, հետևաբար ծնողներն ու ուսուցիչներն այս հարցում պետք է ավելի զգոն և հետևողական լինեն։
Նշենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ը արտակարգ դրության է հայտարարված։ ԿԳՄՍ նախարարության որոշմամբ դպրոցականներն ու ուսանողներն անցել են հեռավար կամ առցանց ուսուցման։
ԱԺ-ն իր համակարգիչները փոխանցում է հեռավար կրթությունից դուրս մնացած երեխաներին