Մխիթարյանի խորհուրդն ու խնդրանքը․ ի՞նչ է խնդրել Հայաստանի հավաքականի ավագը․ տեսանյութ

Մխիթարյանn իր հետևորդներին խորհուրդ է տվել մնալ տանը, լինել ապահով և պահպանել լավ մարզավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի- Sputnik. Լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որն այժմ վարձակալության իրավունքով հանդես է գալիս իտալական «Ռոմայում», Instagram-ի իր էջի Story բաժնում տեսանյութ է հրապարակել՝ պատմելով, թե ինչպես է անցկացնում «տնային մեկուսացման» օրերը։

Մխիթարյանի խորհուրդն ու խնդրանքը․ ի՞նչ է խնդրել Հայաստանի հավաքականի ավագը․ տեսանյութ

«Աշխարհի համար դժվարին այս օրերին ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ տանն անհատական մարզվելուց և ընտանիքիս հետ ավելի շատ ժամանակ անցկացնելուց բացի, ես նոր նախասիրություն եմ ձեռք բերել՝ ֆիլմեր և սերիալներ դիտել»,- ասել է հայազգի ֆուտբոլիստն ու դիմելով հետևորդներին՝ նշել, որ ուրախ կլիներ, եթե իրեն լավ ֆիլմեր ու սերիալներ խորհուրդ տային։

Խաղաշրջանը կանգ է առել, բայց Մխիթարյանը գերադասում է մնալ Իտալիայում

«Մնացեք տանը, եղեք ապահով և պահպանեք մարզավիճակը»,- այս ուղերձով է Մխիթարյանը եզրափակել է իր կարճ տեսանյութը։

Ավելի ուշ Մխիթարյանը տեսանյութում հնչեցրած հորդորը ներկայացրել է նաև գրառման տեսքով, որում ավելացրել է․«Նաև աղոթում եմ նրանց համար, ովքեր տառապում են դժվարին այս ժամանակներում։ Իմ մտքերը նաև այն բուժաշխատողների հետ են, որոնք պայքարում են կյանքեր փրկելու համար»։

Հիշեցնենք, որ վերջերս The Times-ին տված հարցազրույցում 31-ամյա ֆուտբոլիստը նշել էր, որ չգիտի, թե ակումբում ինչպիսին կլինի իր ապագան, բայց կգերադարսեր Իտալիայում մնալ, քանի որ այդտեղ իր բնութագրին համապատասխանող ֆուտբոլ են խաղում։ Նշվում էր, որ Մխիթարյանի գործակալ Միլո Ռայոլան փորձում է ևս մի խաղաշրջանով երկարաձգել Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ։ Մխիթարյանը պատրաստ է մնալ Հռոմում նաև ավելի ցածր աշխատավարձով։

Մխիթարյան, թե Սմոլինգ. «Ռոման» ընտրության առա՞ջ է կանգնած

Հիշեցնենք՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն իտալական «Ռոմա» տեղափոխվեց ընթացիկ մրցաշրջանի մեկնարկին: «Գայլերի» կազմում հայ կիսապաշտպանը մասնակցել է 13 խաղի, խփել 6 գնդակ և դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ: