Որտե՞ղ է Փաշինյանի միջնեկ դուստրը մեքենա վարել սովորում. Աննա Հակոբյանի խոսնակի պատասխանը

ՀՀ վարչապետի տիկնոջ խոսնակը հայտնում է, որ երբ Շուշան Փաշինյանը մեքենա է վարել, նրա կողքին նստած է եղել մայրը՝ Աննա Հակոբյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնեկ դուստրը` Շուշան Փաշինյանը, մեքենա վարել է սովորում կառավարական առանձնատան տարածքում։ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը Facebook սցոիալական ցանցի իր էջում անդրադարձել է սոցցանցերում տարածված տեսանյութին։

Նիկոլ Փաշինյանը ճիշտ բարևելու օրինակ է ցույց տալիս. լուսանկար

«Շուշան Փաշինյանի կողքին նստած էր մայրը՝ Աննա Հակոբյանը։ Ինչ վերաբերում է մեքենայի մակնիշին, ապա Շուշանը վարում էր ընտանիքին պատկանող «Nissan qashqai մեքենան»։ Մեքենայում եղած բոլոր անձինք կապել էին ամրագոտիները: Վարելու ընթացքում ոչ մի անձ կամ կենդանի չի տուժել»,- գրել է խոսնակը։

Նշենք, որ վարչապետի դուստր Շուշան Փաշինյանը տեսանյութը հրապարակել էր սոցցանցային իր էջերում, որը ակտիվ քննարկման պատճառ էր դարձել։ Ոմանք նշել էին, թե ինչու են թույլ տվել, որ 13 տարեկան աղջիկը մեքենա վարի:

Օրվա կադր. «զինված» տատիկն Աննա Հակոբյանի հետ սելֆի չի արել